Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները, որոնց թվում` Հայաստանը, մայիսի 31-ին նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ն այս օրը նշում է 1988 թվականից, իսկ Հայաստանը` 2000-ից:
Մայիսի 27-ին Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպմամբ մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Սիրիա: Նախագահ Բաշար ալ-Ասադը Հայաստանի արտգործնախարարի այցը Սիրիա կարևոր է համարել՝բարձր գնահատելով սիրիական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ՀՀ բարձրագույն ղեկավարության և հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:
Մայիսի 28-ն անկասկած մեր պատմության ամենապայծառ էջերն է զարդարում: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իր իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ էր և դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ:
ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը բարձրացնելու համար։ Ներկա սակագինը՝ 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, և 31,85 դրամ՝ գիշերը, առաջարկվում է թանկացնել մինչև 58 և 48 դրամ:
G7-ի երկրների ֆինանսների նախարարները և Կենտրոնական բանկերի ղեկավարները հավաքվում են Դրեզդենում: Ինչպես ապահովել կայուն և երկարաժամկետ տնտեսական աճ ռեկորդային պարտքի պայմաններում՝ հենց այսպես է ձևակերպված դրեզդենյան ֆորումի օրակարգի հիմնական կետը:
Այսօր սկսվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 24-րդ համատեղ նիստը, որին ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և համահայկական հիմնադրամի անդամներ։
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ էներգետիկայի նախարար, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ Ալեքսանդր Նովակին, որ Երևանում է խորհրդի 47-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...